Ամասիա ավանի բնակչությունը 1886-2013 թվականներին

3335

Ամասիա համայնքի կազմում ընդգրկված են Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Կախմուտ, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի և Ջրաձոր բնակավայրերը:

Ամասիա գյուղի բնակչությունը 1886-2013 թվականներին

Ամասիան գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1870մ բարձրության վրա, Գյումրիից 44 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Համասիտ, Ղուկասյան, Ներքին Ղուկասյան անվանումները:

Ամասիայից 2կմ արևմուտք կա հին գյուղատեղի, որը տեղացիները անվանում են Խարաբալար: Ըստ բնակիչների պատմածի՝ այդ գյուղի բնակիչները եղել են հույներ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Ամասիան ունեցել է 274 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1886թ. – 274 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1897թ. – 406 բնակիչ, 3-ը՝ հայ, 378-ը՝ իսլամ, 4-ը՝ ուղղափառ, 21-ը՝ այլ,

1908թ. – 502 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1914թ. – 564 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1922թ. – 167 բնակիչ, 161-ը՝ թրքո-թաթար, 6-ը՝ այլ,

1926թ. – 357 բնակիչ, 158-ը՝ հայ, 199-ը՝ օսմանյան թուրք,

1931թ. – 645 բնակիչ, 401-ը՝ հայ, 237-ը՝ թուրքական խումբ, 7-ը՝ այլ:

1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ սուննի կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ, իսկ 1926 թվականի Խորհրդային Միության առաջին մարդահամարի ժամանակ սուննի կարափափախները անվանվել են օսմանյան թուրքեր, այսպես տարբերվելով կովկասյան թուրքերից՝ այսօրվա ադրբեջանցիներից:

1959-ին Ամասիան ունեցել է 1527 բնակչություն, 1970-ին` 2773, 1980-ին` 3175 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1896 մարդ:

Դիտել և կարդալ նաև՝

Ամասիա (Աղբաբա). Կարսի մարզից միակ կտորը, որ մնաց Հայաստանին

https://www.aniarc.am/2016/02/13/amasia-ashotsk-1831-aghbaba-korkotian/

https://www.aniarc.am/2016/12/11/kars-oblast-population-1892/