Armenians of Colorado համայնքային կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ՝
լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը «Հայաստանը և Արցախը՝ 44-օրյա պատերազմից հետո» թեմայով հանդիպում-քննարկում կունենա ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում:
Միջոցառումը տեղի կունենա հունիսի 8-ին, երեքշաբթի օրը, Դենվեր քաղաքի House of Bread վայրում, երեկոյան ժամը 7:30-ին, հետևյալ հասցեում՝ 2020, S. Parcker Rd, Denver, CO, 80231:
Հանդիպման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, և Արցախում ստեղծված իրավիճակին՝ 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի, հունիսի 20-ի ընտրություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճան, հիմնական դերակատարներին:
Ձեռնարկի ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը հայերեն և անգլերեն (The Valley of Death), «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» (Karabakh Diary: Green and Black) հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, «Հայերը և թուրքերը» (Armenians and Turks) աշխատությունը:
Location
House of Bread
2020, S. Parcker Rd, Denver, CO, 80231:
Time: 7:30 pm
Book Signing
Առավել մանրամասների համար կարող եք կապվել Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սիմոն Մաղաքյանի հետ:
Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.
aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,
Ֆեյսբուքի էջերին.
https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351
https://www.facebook.com/profile.php?id=100000616638924
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն