Կամո (Շիրակի մարզ) գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին

3456

Կամո գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Կամոն գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 12 կիլոմետր հեռավորության վրա, ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության վրա:

Կամոն սահմանակից է Ջաջուռ, Շիրակ, Կառնուտ, Ախուրյան և Լոռու մարզի Խնկոյան և Հարթագյուղ համայնքներին:

Կամոն նախկինում ունեցել է Հաջի Նազար և Հաջի Նազարղուլի անունները: Հաջի Նազարից Կամո է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին:

Այսօր գյուղի բնակչությունը 1500-ի սահմաններում է:

Կամոյի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 414 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 800 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1108 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1422 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1417-ը՝ հայ, 5-ը՝ պրավոսլավ

1904 թվական1672 հոգի

1914 թվական – 1947 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1840 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1726 հոգի

1919 թվական – 2492 հոգի

1922 թվական – 1214 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1290 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1408 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան, այսօր՝ Բասեն
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի
  • Լուսանկարում՝ Շիրակի դաշտը հունիսին
https://www.aniarc.am/2017/10/28/akhurian-region-population-1831-korkotian/