Ազատան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյանի շրջանում, մարզկենտրոն Գյումրիից 8 կմ հեռավորության վրա, Մանթաշ գետի աջ ափին, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից շուրջ 1500 մետր բարձրության վրա:
Ազատանը նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Փոքր Ղարաքիլիսա անվանումները: Ազատան է վերանվանվել 1945-ի դեկտեմբերի 7-ին:
Այսօր գյուղն ունի շուրջ 5000 բնակիչ:
1831 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ազատանը Հայաստանի 6-րդ խոշոր բնակավայրն էր և զիջում էր միայն Երևանին, Գյումրիին, Վաղարշապատին, Մասիսին (Նարիմանլու) և Սարդարապատին:
Ազատանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 1450 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 2276 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 3019 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 3468 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 3379-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ, 66-ը՝ պրավոսլավ, 21-ը՝ այլ
1904 թվական – 3704 հոգի
1914 թվական – 4722 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 4074 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 3485 հոգի
1919 թվական – 6744 հոգի,
1922 թվական – 2943 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 1759 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 2842 հոգի, բոլորը՝ հայ:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.
- Ազատան
- Ախուրիկ
- Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
- Այգաբաց
- Առափի
- Արևիկ
- Բայանդուր
- Բենիամին
- Գետք
- Երազգավորս
- Լեռնուտ
- Կամո
- Կապս
- Կառնուտ
- Կարմրաքար
- Կրաշեն
- Հայկավան
- Հացիկ
- Հովիտ
- Հովունի
- Ղարիբջանյան
- Մայիսյան
- Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
- Մարմաշեն
- Մեծ Սարիար
- Մուսայելյան
- Շիրակ
- Ոսկեհասկ
- Ջաջուռ
- Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
- Ջրառատ
- Վահրամաբերդ
- Փոքրաշեն
- Քեթի