Շուշիի անկումից առաջ վերջին լուսանկարներից. Գիլադ Սադե

2457

Ծագումով հրեա լուսանկարիչ Գիլադ Սադեն 44-օրյա պատերազմի գրեթե ողջ ընթացքում եղել է Արցախում: Օրերս նա հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք արել է Շուշիում՝ քաղաքի անկումից 1-2 օր առաջ, հաղորդում է Մեդիամաքսը:

Լուսանկարը` Gilad Sade

Գիլադ Սադեն մեծացել է Հորդանան գետի արեւմտյան ափում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետերից մեկում:

Լուսանկարը` Gilad Sade

Իր կարիերայի ընթացքում լուսանկարիչն աշխատել է շատ «թեժ կետերում»` Կոսովոյում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, ինչպես նաեւ՝ Ալբանիայում եւ Ուկրաինայում:

Լուսանկարը` Gilad Sade

Գիլադ Սադեն Արցախում պարբերաբար աշխատել է 2015 թվականից ի վեր: Երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, նա Արցախ ժամանած առաջին արտասահմանցի լրագրողներից էր:

Լուսանկարը` Gilad Sade

Գիլադ Սադեն նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է նրա աշխատանքը Շուշիի մատույցներում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին: