«Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»-ը՝ Հայաստանում և Սփյուռքում ամենաշատ վաճառվող գիրքը

1527

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի սյունակագիր Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» հատորը Հայաստանում և Սփյուռքում ամենաշատ վաճառվող գիրքն է:

Մարտի 23-ից ապրիլի 23-ը ժամանակաշրջանում Երևանում և Հայաստանում վաճառվել է գրքի 120 օրինակ, իսկ Սփյուռքում, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ում, ավելի քան 150 օրինակ: Այսպիսով, մեկ ամսում վաճառվել է 270 օրինակ:

Այս հատորի հրապարակմանը օժանդակել է Արաքս Միքայելյանը՝ Միչիգանից (ԱՄՆ):

Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի չորրորդ հրատարակությունը Հայաստանում և Սփյուռքում ամենաշատ վաճառվող գրքերի շարքում է:

Մարտի 23-ից ապրիլի 23-ը ժամանակաշրջանում Երևանում և Հայաստանում վաճառվել է գրքի 53 օրինակ, իսկ Սփյուռքում, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ում, 40 օրինակ: Այսպիսով, մեկ ամսում վաճառվել է 93 օրինակ:

Տեղեկացնենք, որ 2008-ից ի վեր Հայաստանում և Հայաստանից դուրս վաճառվել է «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի ավելի քան 7000 օրինակ՝ հայերեն/արևելահայերն, արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն և արաբերեն:

Մայիսի վերջին լույս կտեսնի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» հատորի անգլերեն թարգմանությունը: Հատորը թարգմանում է Արսեն Խառատյանը:

Թարգմանության գումարի առաջին մասը տրամադրել է ԱՆԻ հիմնադրամի ՊԱՏՎՈ ԽՈՐՀՐԴԻ անդամ Փոլ Շահինյանը Նյու Ջերսիից (ԱՄՆ):

Փոլ Շահինյանը հովանավորել է նաև Թաթուլ Հակոբյանի «Հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորի երկրորդ հրատարակությունը, որը լույս է տեսել 2019 թվականին, ինչպես նաև Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության անգլերեն թարգմանությունը, որը դեռևս լույս չի տեսել:

Հայկական ուսումնաասիրությունների ԱՆԻ կենտրոն

27 ապրիլ, 2021թ