Գոշ գյուղը 1873-1931 թվականներին. Դիլիջանի շրջան

5652

Գոշ գյուղը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, նախախորհրդային շրջանում և մինչև 1930 թվականը եղել է Դիլիջանի գավառի կազմում: Հիմնադրվել է 1840-ական թվականներին, առաջին բնակիչները եղել են Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները:

Գոշը առավել հայտնի է Գոշավանքի վանական համալիրով, որ կառուցվել է 12-րդ դար երկրորդ կեսին: Գոշավանք (Նոր Գետիկ վանք) անունը ստացել է ավելի ուշ՝ 13-րդ դարի սկզբին՝ ի պատիվ Մխիթար Գոշի, ով իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել էր վանքը: Գոշավանքում ընդօրինակվել և գրվել են տասնյակ ձեռագրեր:

Գոշի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 157 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 246 հոգի, 

1897 թվական – 325 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1908 թվական – 190 հոգի

1914 թվական – 206 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 449 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 476 հոգի

1922 թվական – 479 հոգի

1926 թվական – 560 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 558-ը՝ հայ, 2-ը՝ ռուս

1931 թվական – 663 հոգի 

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”