Հայաստան-Սփյուռք` նոր իրականություն, նոր մոտեցումներ. ԱՆԻ-ի հանրային քննարկումը

1092

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ապրիլի 15-ին ժամը 16.30-ից 18.00-ը կազմակերպում է հանրային քննարկում «Հայաստան-Սփյուռք. նոր իրականություն, նոր մոտեցումներ» թեմայով:

Հանրային քննարկումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում, հասցեն՝ Երևան, Մելիք Ադամյան 2/2։

Բանախոսներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Հանրային քննարկումը կվարի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հանրային քննարկման տեղեկատվական հովանավորը Ալիք Մեդիան է:

Այսօրվանից ընդունում ենք հարցեր առցանց ռեժիմով հետևյալ հասցեներով՝ aniarcf@gmail.com, ինչպես նաև ԱՆԻ կենտրոնի ֆեյսբուքի էջով՝ https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351

Հանրային քննարկումը կընթանա հետևյալ կերպ. Թաթուլ Հակոբյանը կբացի այն, մեկական հարցեր կուղղի Զարեհ Սինանյանին ու Հայկակ Արշամյանին, որից հետո հարցեր տալու հնարավորություն կունենան հանդիպմանը ներկա մասնակիցներն ու առցանց հետևողները:

Հանրային քննարկումը ամբողջությամբ տեղադրվելու է ԱՆԻ կենտրոնի Յու Թյուբի ու Ֆեյսբուքի էջում և կենտրոնի կայքում:

Կովիդ-19-ով պայմանավորված՝ քննարկմանը մասնակիցների թիվը լինելու է սահմանափակ: Այսօրվանից կարող եք ձեր մասնակցությունը ապահովելու համար գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

7 ապրիլի, 2021թ