Վարդաղբյուր և Սալուտ գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին

2853

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուր և Սալուտ գյուղերը մաս են կազմում Սարապատ համայնքի:

Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Վարդաղբյուրը գտնվում է մարզկենտրոնից 27 կմ հյուսիս, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա:

Նախկինում գյուղը ունեցել է Գյուլբուլաղ, Գյուլլիբուլաղ հայ անունները: Այս տարածաշրջանում եղել է նաև Գյուլլիբուլաղ կարափափախ գյուղը:

Խորհրդային Հայաստանի ժամանակ Վարդաղբյուր (Գյուլլիբուլաղ հայկական) և Սալուտ բնակավայրերը Մուսայելյան գյուղի հետ մտել են Մուսայելյան գյուղական խորհրդի մեջ:

Վարդաղբյուրի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 151, բոլորը՝ հայ,

1886թ.- 179, բոլորը՝ հայ,

1897թ.- 225, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 276,

1914թ.- 303, ըստ Կովկասյան օրացույցի՝ 315,

1916թ.- 314,

1919թ.- 302,

1922թ.- 178,

1926թ.- 264, բոլորը՝ հայ,

1931թ.- 357, բոլորը՝ հայ

ՍԱԼՈՒՏ

Զավեն Կորկոտյանը իր գրքում Սալուտը, նաև՝ Սըկութ ձևով, նշում է որպես քոչատեղ:

Գտնվում է ծովի մակերևույթից 2080 մետր բարձրության վրա, մայրաքաղաքից՝ 180 կմ, մարզկենտրոն Գյումրիից` 32կմ, Աշոցքից`15 կմ հեռու:

Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների՝ Սալուտ համայնքը ձևավորվել է 1860թ. Դալբանդ գյուղից գաղթած գաղթականների կողմից: 2013թ. հունվարի 1-ի տվյալներով համայնքում բնակվում է 86 մարդ: Գյուղը չունի միջնակարգ դպրոց, երեխաները մինչև 3-րդ դասարան են հաճախում գյուղի դպրոցը, իսկ 4-րդ դասարանից հիմնական մասը հաճախում է Մուսայելյանի միջնակարգ դպրոցը:

Սալուտի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1897թ.- 110, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 160,

1914թ.- 176, ըստ Կովկասյան օրացույցի՝ 144,

1916թ.- 151,

1919թ.- 188,

1922թ.- 114, որից 110-ը՝ հայ, 4-ը՝ եզդի,

1926թ.- 125, որից 119-ը՝ հայ, 6-ը՝ եզդի,

1931թ.- 167, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Սալուտ գյուղը 

Կարդալ նաև՝