Ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել պարտությունը. հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ․ Ֆրեզնո, 3 ապրիլի

1023

Ապրիլի 3-ին Ֆրեզնոյում կկայանա հրապարակային հանդիպում լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ։

Հանդիպումը կազմակերպում են և աջակցում հետևյալ կազմակերպություններն ու անհատները․ Վաչե Վասիլյան, Ֆրեզնոյում ՀՀ Պատվո հյուպատոսություն և հյուպատոս Պերճ Աբգարյան, Հայկական ամբիոն, Համազգային, Հայ կանանց կարմիր խաչ, Վարդանի ասպետներ, Սողոմոն Թեհլիրյան կոմիտեությւն, Սուրբ Երրորդություն և Սուրբ Պողոս եկեղեցիներ, ՀՄԸՄ։

Հանդիպում-զրույցը կկայանա շաբաթ, ապրիլի 3-ին, երեկոյան ժամը 7․00 հետևյալ հասցեում՝ 8635 N Paula Ave, Fresno CA 93720, Cell 559-801-1825:

Դասախոսություն-քննարկման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին և դրա հաջորդած Հայաստանի ներքին քաղաքական տագնապին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը:

Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը, «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, որի երեք հավելյալ գլուխները պատմում են 2011-2021 ժամանակաշրջանը և առաջին հերթին՝ 44-օրյա պատերազմը:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն