44-օրյա հայկական աղետը՝ հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ․ Ատլանտա/Ջորջիա, 6 ապրիլի

680

2021 թվականի ապրիլի 6-ին, երեքշաբթի օրը, երեկոյան ժամը 18.15-ից  Ատլանտայում, Ջորջիայի նահանգ, տեղի հայ համայնքի համար «44-օրյա աղետը» թեմայով դասախոսություն կկարդա լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Հանդիպումը տեղի կունենա Ատլանտա քաղաքի ՀԱՅ ՏԱՆը՝ հետևյալ հասցեում.

9820 Coleman Rd, Roswell, GA 30075

Ատլանտան կլինի Հակոբյանի՝ ԱՄՆ երկշաբաթյա այցի մեկ տասնյակ կանգառներից մեկը:

Հանդիպում-քննարկման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին և դրա հաջորդած Հայաստանի ներքին քաղաքական տագնապին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը:

Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը, «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, որի երեք հավելյալ գլուխները պատմում են 2011-2021 ժամանակաշրջանը և առաջին հերթին՝ 44-օրյա պատերազմը:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն