Թորոսգյուղի, Լեռնագյուղի, Արփենիի բնակչությունը 1831-1931 թթ

2459

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Արփենի բնակավայրերը մաս են կազմում Սարապատ համայնքի:

Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Թորոսգյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 21 կմ հյուսիս, Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում։ Հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Բասենի Հարսենքար գյուղից եկածների կողմից:

Նախկինում ունեցել է Գյուրջիյոլ անունը:

Թորոսգյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1831թ.- 180, բոլորը՝ հայ,

1873թ.- 435, բոլորը՝ հայ,

1886թ.- 497, բոլորը՝ հայ,

1897թ.- 582, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 710,

1914թ.- 781, ըստ Կովկասյան օրացույցի՝ 757,

1916թ.- 683,

1919թ.- 977,

1922թ.- 439,

1926թ.- 437, որից 423-ը՝ հայ, 14-ը՝ ռուս,

1931թ.- 511, բոլորը՝ հայ:

Լեռնագյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 25 կմ հյուսիս, Հողմաջուր գետի հովտում։

Նախկինում ունեցել է Չրփլի, Բոստանչի խարաբա, Չոռլի Լեռնանցք անունները: Լեռնագյուղ է անվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ից:

Լեռնագյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1831թ.- 28, բոլորը՝ հայ,

1873թ.- 345, բոլորը՝ հայ,

1886թ.- 434, բոլորը՝ հայ,

1897թ.- 520, որից 517-ը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ), 3-ը՝ իսլամ,

1908թ.- 670,

1914թ.- 737, ըստ Կովկասյան օրացույցի՝ 734,

1916թ.- 687,

1919թ.- 740,

1922թ.- 396,

1926թ.- 366, բոլորը՝ հայ:

1931թ.- 463, բոլորը՝ հայ:

Արփենի գյուղը նախկինում ունեցել է Փալըթլի, Փալութլի անունները:

Արփենի գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 327 բնակիչ, բոլորն էլ հայ:

1831թ. – 127, բոլորը՝ հայ,

1873թ. – 367, բոլորը՝ հայ,

1886թ.-  486, բոլորը՝ հայ,

1897թ.- 598, բոլորը՝ հայ,

1908թ.- 710,

1914թ.- 781, ըստ Կովկասյան օրացույցի՝ 884

1916թ.- 779,

1919թ.- 1039,

1922թ.- 437, բոլորը՝ հայ,

1926թ.- 479, բոլորը՝ հայ,

1931թ.- 590, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Թորոսգյուղ

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/02/13/amasia-ashotsk-1831-aghbaba-korkotian/