«44-օրյա աղետ». Թաթուլ Հակոբյանի հետ՝ Քլիվլենդում (Օհայո). 28 մարտի, 2021

1118

2021 թվականի մարտի 28-ին Քլիվլենդում, Օհայոյի նահանգ, Միացյալ Նահանգներ, «44-օրյա աղետ, անհանգիստ Հայաստան. ինչու այսպես եղավ» թեմայով դասախոսություն կկարդա լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Քլիվլենդը կլինի Հակոբյանի՝ ԱՄՆ երկշաբաթյա այցի մեկ տասնյակ կանգառներից մեկը:

Քլիվլենդի հանդիպումը կկայանա մարտի 28-ին, կեսօրից հետո ժամը 4-ին հետևյալ հասցեում.

Jubilee Armenian Restaurant

26860 Chardon Rd,

Richmond Heights, OH 44143.

Դասախոսություն-քննարկման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին և դրա հաջորդած Հայաստանի ներքին քաղաքական տագնապին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը:

Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը, «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, ինչպես նաև՝ իր մյուս և ԱՆԻ կենտրոնի հայերեն և անգլերեն հրատարակությունները:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն