Զույգաղբյուր գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

4197

Զույգաղբյուր գյուղը մաս է կազմում Աշոցք (նախկինում՝ Ղուկասյան, Ղզլղոչ) համայնքի:

Ղուկասյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 547 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ իր մեջ ներառելով 9 գյուղական խորհուրդներ ընդհանուր 26 բնակավայրերով:

Աշոցք համայնքի կազմում ընդգրկված են Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ և Փոքր Սեպասար բնակավայրերը:

Զույգաղբյուրը գտնվում է Քարախաչի լեռնանցքի արևմտյան կողմում` ծովի մակարդակից 2010մ բարձրության վրա, Ախուրյան գետի ավազանին պատկանող Ելլի վտակի ակունքում, տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու վրա, մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 36 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղայղուլի, Չիֆթալի, Չիֆթլիկ անվանումները: Զույգաղբյուր է վերանվանվել 1946 թ-ին:

Զույգաղբյուրի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 311, բոլորը՝ հայ,

1886թ.- 438, բոլորը՝ հայ,

1897թ.- 549, որից 541-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ, 6-ը՝ այլ,

1908թ.- 630,

1914թ.- 693, ըստ Կովկասյան օրացույցի՝ 874,

1916թ.- 775,

1919թ.- 1032, բոլորը՝ հայ,

1922թ.- 373, բոլորը՝ հայ,

1926թ.- 499, բոլորը՝ հայ,

1931թ.- 585, բոլորը՝ հայ:

Համաձայն Շիրակի մարզպետարանի՝ մեր օրերում Զույգաղբյուրն ունի 562 բնակիչ:

Դիտել և կարդալ՝