Բավրա (Թիթոյ խարաբա) գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

4793

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Բավրա գյուղը գտնվում է Գյումրի-Ախալքալաք ավտոմայրուղու վրա, Հայաստանից դեպի Ջավախք տանող հայաստանյան վերջին բնակավայրն է:

Բավրան գտնվում է Աշոցքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 46 կմ հեռավորության վրա: Տեղադրված է ծովի մակարդակից շուրջ 2150 մետր բարձրության վրա:

Բավրան նախկինում ունեցել է Տիտոյ խարաբա, Թիթոյ խարաբա, Թիդոյի խարաբա, Խարաբա անվանումները:

Գյուղի բնակիչների նախնիները՝ կաթոլիկ հայեր, 1829-ին Արդահանի շրջանից գաղթել են դեպի Ախալքալաքի շրջան, ապա 1860-ական թվականներին եկել և հիմնադրել են Բավրա գյուղը։

Բավրա գյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 143, բոլորը՝ հայ

1886թ.- 204, բոլորը՝ հայ

1897թ.- 493, բոլորը՝ հայ

1908թ.- 396, բոլորը՝ հայ

1914թ.- 470, բոլորը՝ հայ

1916թ.- 421, բոլորը՝ հայ

1919թ.- 519, բոլորը՝ հայ

1922թ.- 388, բոլորը՝ հայ

1926թ.- 494, որից 493-ը՝ հայ, 1-ը՝ վրացի

1931թ.- 596, բոլորը՝ հայ

Դիտել նաև՝