Դաստակերտ. Հայաստանի ամենափոքր քաղաքը

8748
Միակ մարդը, ով Դաստակերտից չի պատրաստվում երբեք հեռանալ, եթե անգամ այս լքյալ բնակավայրում մնացած բոլոր բնակիչները եւս հեռանան, քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանն է: Իր այդ որոշումը նա բացատրում է ոչ թե հայրենասիրական մղումներով, այլ այն պարզ պատճառով, որ Դաստակերտում գործ ունի, զբաղվում է մեղվաբուծությամբ: Իրավամբ, պետք է խենթի նման հայրենասեր լինել, որպեսզի աշխատանք չունենաս եւ կյանքդ անցկացնես մի քաղաքում, որն ունի ընդամենը 312 բնակիչ ու անհասկանալի ապագա
 
Իր ծաղկուն ժամանակին` 1960-70-ական թթ., Դաստակերտն ունեցել է ութ հազար բնակիչ: Մինչ այդհարյուրամյակներ շարունակ, այս տեղանքի անունը հիշատակվում է մեր պատմիչների մատյաններումԴաստակերտը եղել է Տաթեւի վանականների համար հանգստավայր:
1951 թ. այս տեղանքում բացվել էպղնձամոլիբդենային կոմբինատի համար հանքավայր, որը աշխատել է մինչեւ 1973 թվականը: Հետո,երբ ավարտվել է հանքաքարի կորզումը, Դաստակերտում բացվել է բժշկական տեխնիկայի գործարան,որը գործել է մինչեւ 1992 թ., ապա սեփականաշնորհվել եւ քանդվելթալանվել է: Մարդիկ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը սկսել էին հեռանալ: Իսկ երբ սկսվեցին հայադրբեջանական միջհամայնքային բախումները, Դաստակերտում մնացած ադրբեջանցիները, ովքեր 80-ական թթհիմնական բնակիչներն էին, հեռացան, իսկ նրանց փոխարեն այստեղ հաստատվեցին հայեր Բաքվից,Սումգայիթից, Ադրբեջանի այլ բնակավայրերից:
 
60-ամյա Գալինա Օսիպովան Դաստակերտ է եկել Բաքվից` 1988 թ. դեկտեմբերի 1-ին: Ապրում է ամուսնու հետ, երեխաներ չունի: Ապրել է Բաքվի 8-րդ կմ թաղամասում: Ինձ հանդիպած քիչ բաքվեցի հայերից էր, ով ասաց, թե հնարավորության դեպքում չէր ցանկանա վերադառնալ հայրենի քաղաք: ՙԻնչն՞է  ինձ կապում այդ քաղաքի հետ: Այս տարիքում էլ ո՞ւր գնանք՚, հռետորական հարց տվեց նաԱնընդհատ ժպտացող Գալինան քաղաքի միակ խանութի տերն է: Ժամանակին Դաստակերտը 20 խանութ է ունեցել:  
 
ՙՍկզբում Դաստակերտում կյանքը դժվար էր, հետո սովորեցինք: Մարդն այնպիսի արարած է, որ ամեն տեղ սովորում ու ապրում է: Երբ եկանք՝ այստեղ շատ բաքվեցիներ կային, բոլորը թողեցին գնացին Ռուսաստան: Ով հնարավորություն ուներ գնալու, գնացել է: Սկզբում ջահելները գնացին, հետո վերադարձան ու իրենց ծնողներն տարան: Երբ եկանք Դաստակերտ, բժշկական տեխնիկայի գործարանը կար, մտածում էինք կաշխատենք, ամեն ինչ լավ կլինի: Բայց այստեղ դժվար է կյանքը, անգամ փայտ չկա՝ ձմեռը տաքանալու համար: Մարդիկ, ովքեր մնացել են Դաստակերտում, չեն ապրում, այլ կյանք են քարշ տալիս՚, շարունակեց նա:
 
Սիսիանցի Հակոբ Հակոբյանը Դաստակերտով հոսող Այրի գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցել: Այս կողմերում շատ են հիդրոէլեկտրակայանները, քանի որ լեռնային գետերը արագահոս ենՄիայն Որոտան գետի վրա դեռ Խորհրդային Միության տարիներին կառուցվել են մի քանի խոշոր ջրամբարներ եւ հիդրոէլեկտրակայաններ: Այսօր էլ Սիսիանի շրջանում շարունակվում են նոր հիդրոէլեկտրակայաննների կառուցումը:
 
ՙԱրտադրված էներգիան վաճառում ենք բաշխիչ ցանցերին: Այս քաղաքում` Դաստակերտում, շատ եմ եղել երեխա ժամանակ: Հայրս Սիսիանից ավտոբուս էր վարում դեպի բանվորական այս քաղաքԾաղկուն ավան էր, եռուզեռ կար՚, ասում է Հակոբյանը:
Այսօր Դաստակերտը համարվում է Հայաստանի ամենաաղքատ բնակավայրերից մեկը:
 
ՙԲնակչության հիմնական մասը` մոտ 70 տոկոսը, փախստականներ են: Այստեղ հողը չի սեփականաշնորհվել, քանի որ Դաստակերտ քաղաքը հողատարածքներ չի ունեցել, միայն յուրաքանչյուր ընտանիք ունի 500 քառ մետր տնամերձ տարածք: 12 բազմաբնակարան շենք կար, որոնք հիմա քանդվել են եւ չկան: Բնակչության 40 տոկոսը ստանում է նպաստ, մարդիկ զբաղվում են հողագործությամբ, մեղվաբուծությամբ եւ անասնապահությամբ: Եթե հանքը նորից չբացվի, ապա այստեղից բոլորը հեռանալու են: Ես ոչ մի տեղ չեմ գնալու, որովհետեւ գործ ունեմ, զբաղվում եմ մեղվաբուծությամբ՚, ասում է քաղաքապետը:
 
Իսկ եթե հետախուզական աշխատանքները խոստումնալից լինեն, ապա հանքերը նորից կշահագործվենինչը կարող է վերականգնել Դաստակերտի նախկին եռուզեռը, ետ բերել եւ ավելացնել քաղաքի բնակիչներին: Բայց դա էլ է լինելու ժամանակավոր, քանի որ եթե անգամ հետախուզական աշխատանքները դրական լինեն, մի քանի տարի անց դրանք վերջանալու եւ փակվելու են:
 
ՙԱրդեն երկրորդ տարին սկսվել են նոր հետախուզական աշխատանքներ:Եթե հանքերը բացվեն, ապա ոչ միայն Դաստակերտը, այլ Սիսիանի տարածաշրջանը կսկսի շնչել: Հարեւանությամբ Նժդեհ գյուղն էորտեղ կատարվում են ոսկու հետախուզման աշխատանքներ եւ եթե պաշարները բավարարեցին, ապա այդ հանքավայրն էլ է բացվելու՚, ասում է քաղաքապետ Ֆիլոսյանը եւ ընդգծում, որ եթե անգամ հանքերը չբացվեն, իմաստ ունի Դաստակերտը որպես բնակավայր պահպանել, քանի որ ընդհանրապես շատ կարեւոր է սահմանամերձ բնակավայրերի պահպանությունը Հայաստանի անվտանգության ապահովման եւ պաշտպանունակության տեսակետից: Ուղիղ գծով Դաստակերտից մինչեւ Նախիջեւանի սահման 7 կմ է:
 
Դաստակերտը պարսկերենից թարգմանաբար ստուգաբանվում է ՙձեռակերտ՚: Հայաստանի և աշխարհի ամենափոքր այս քաղաքը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջին եւ մայրաքաղաք Երեւանից մոտ 150 մղոն է հեռու: Հայաստանի քաղաքներից բնակարաններն այստեղ ամենաէժաններից է, մեկսենյականող բնակարանը կարելի է գնել 600-700 դոլարով:
 
Հանքարդյունաբերությունը այսօր Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղն է, որը Քաջարանում, Կապանում, Ագարակում, Ալավերդիում, Ախթալայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Դրմբոն գյուղում ապահովում է բարձր վճարվող հազարավոր աշխատատեղերԱրդեն մի քանի տարի Հայաստանի հարկատուների ցուցակը գլխավորում է Քաջարանի կոմբինատը: Սակայն հանքարդյունաբերությունը ունի մեկ այլ երես, որի օրինակը հենց Դաստակերտն է `դատարկված ու լքյալ:
 
Նույն տխուր ճակատագիր կարող է սպասել նաեւ օրինակ Քաջարան քաղաքին, որը, ինչպես ժամանակին Դաստակերտը, կառուցվել է հանքարդյուաբերության հիմքով: Ի՞նչով են զբաղվելու հազարավոր քաջարանցիները, երբ հանքերը փակվեն: Այսօր շատ է խոսվում, որ Թեղուտի հանքավայրը առաջիկա տասնամյակներում կապահովի մոտ երկու հազար աշխատատեղ: Իսկ հետո՞: Արդյոք ճիշտ չե՞ն բնապահպանները, ովքեր ասում են, որ հանքերը փակելուց հետո շրջակա միջավայրը վերածվելու է մեռյալ գոտու:
 
Դաստակերտը վերածվել է գրեթե չբնակեցված վայրի այն բանից հետո, երբ հանքերը փակվել են:
 
ՙՄենք սփյուռքահայ գործարարներին կխնդրեինք, եթե հնարավոր է, Դաստակերտում հիմնել փոքր արտադրություն, իսկ քաղաքապետարանը իր հնարավորության սահմաններում կօժանդակի, կազատի հարկերից՚, հրաժեշտ տալուց առաջ ասաց քաղաքապետը:
 
Թաթուլ Հակոբյան, Սիսիանի շրջան
Այս ռեպորտաժը առաջին անգամ հրապարակվել է 2008-ի հուլիսին The Armenian Reporter շաբաթաթերթում