Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ ԱՆԻ-ի Պատվո խորհրդի անդամ, շվեյցարահայ ազգային գործիչ Րաֆֆի Գարիբյանը և տիկինը՝ Անի Գարիբյանը, իրենց ընտանեկան խնայողություններից հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել է 4.000 եվրո գումար՝ քաջալերելով մեր հետազոտական, հայագիտական աշխատանքները:
Րաֆֆի Գարիբյանը ծնվել է Եգիպտոսում, հաստատվել Շվեյցարիայում, որտեղ ավարտել է Ժնևի համալսարանը։ Մասնագիտությամբ ինժեներ է։
Երկու տարի առաջ Գարիբյանը հաստատվել է Երևանում։
ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում տեր և տիկին Գարիբյաններին՝ առատաձեռն նվիրատվության ու մեր աշխատանքները գնահատելու և քաջալերելու համար:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն