Մինչև 15 տարեկան աղջիկները և 12 տարեկան տղաները ֆուտբոլ խաղացին Կողբում (Տավուշի մարզ)

2180

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն 2021 թվականի փետրվարի 6-7-ին, շաբաթ և կիրակի օրերը, Տավուշի մարզի Կողբ գյուղում կազմակերպել էր մինի ֆուտբոլի մինչև 12 տարեկան տղաների և մինչև 15 տարեկան աղջիկների  մրցաշար, որին կարող էին մասնակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի և Լոռու մարզի Ալավերդու շրջանի գյուղերի և քաղաքների դպրոցները:

Մրցաշարն անց է կացվել ՀՖՖ-ի վերջերս Կողբում կառուցած արհեստական խոտածածկով փոքր մարզադաշտում:

Աղջիկների պայքարում հաղթել է Արճիս գյուղի դպրոցի թիմը, իսկ տղաների մեջ ուժեղագույնը Բաղանիս գյուղի դպրոցն էր:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն հոգացել էր բոլոր մասնակից դպրոցների ճանապարհածախսը դեպի Կողբ և տունդարձ, ինչպես նաև՝ ապահովել սնունդով:

Մրցաշարին մասնակցություն ունեցան 70 հոգի տղաներ ու աղջիկներ՝ 6 տղաների և 3 աղջիկների թիմեր:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ, 7 փետրվարի, 2021թ