Շուշին ստանում է քաղաքի կարգավիճակ. 1847 թվական

1804

Շուշին քաղաքի կարգավիճակ է ստացել 1847 թվականին:

Առաջին մարդահամարը կատարվել է 1852 թվականին: Ըստ Կովկասյան օրացույցի՝ Кавказский календарь (1853), Շուշին ուներ 12.774 բնակիչ, որից 6356-ը տղամարդ, 6418-ը՝ կին:

1852-ին Շուշին Անդրկովկասի 4-րդ խոշոր քաղաքն էր և զիջում էր միայն Թիֆլիսին, Շամախիին և Նուխիին:

Շուշին այդ շրջանում բնակչության թվաքանակով ավելի մեծ էր, քան Երևանը, Ալեքսանդրապոլը, Ելիզավետպոլը, Քութայիսը կամ Բաթումը:

Շուշիի ազգային կազմի մասին առաջին հստակ և իրականությանը մոտ մարդահամարը, ավելի ճիշտ՝ հարկահավաքության նպատակով հավաքված տվյալները, անց է կացվել 1886-ին:

Այդ ժամանակ քաղաքն ուներ 26.806 բնակիչ, որից 15.188-ը՝ հայեր, 11.595-ը՝ թաթարներ, իմա՝ ադրբեջանցիներ, 56-ը՝ այլ ազգեր:

Լուսանկարում՝ Շուշին 1850-ական թթ