Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն 2021 թվականի հունվարի 16-17-ին, շաբաթ-կիրակի, Տավուշի մարզի Կողբ գյուղում կազմակերպել էր մինի ֆուտբոլի մինչև 14 տարեկանների մրցաշար, որին կարող էին մասնակցել մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի և քաղաքների դպրոցները:
Մրցաշարն անցկացվեց ՀՖՖ-ի վերջերս կառուցած արհեստական խոտածածկով փոքր մարզադաշտում:
Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Կողբի թիվ 1 դպրոցը՝ հաղթելով բոլոր երեք խաղերում.
Կողբ 1 – Զորական՝ 8-1,
Կողբ 1- Բաղանիս՝ 4-2,
Կողբ 1 – Բագրատաշեն՝ 6-1:
Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց Բաղանիսի դպրոցի թիմը՝ հաղթելով երրորդ տեղը զբաղեցրած Բագրատաշենին 2-1 հաշվով:
Չորրորդ տեղը զբաղեցրեց Կողբի թիվ 2 դպրոցը, հինգերորդը՝ Զորականը:
Մրցաշարի հաղթող և մասնակից թիմերը ստացան գավաթ, գնդակներ և պատվոգրեր:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն տրանսպորտային միջոցով հոգացել էր դպրոցական թիմերի Կողբ հասնելն ու հետդարձը, ինչպես նաև՝ ապահովել երեխաների սնունդը:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ
17 հունվարի, 2021թ