Հենրիխ Մխիթարյան. Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անկապտելի իրավունք

971

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ֆեյսբուքի իր էջում անգլերենով գրել է.

«Այսօր առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա Ադրբեջանի բանակի լայնածավալ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում ոտքի կանգնել և օգնել կանգնեցնելու տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները:

Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անկապտելի իրավունք՝ զերծ գոյութենական սպառնալիքից: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»:

I woke up this morning learning about the large scale attack of Azerbaijani army on #NagornoKarabakh (a de-facto independent state populated by Armenians) targeting civilian population in Stepanakert and surrounding areas.

I call on the international community to urgently stand up and to help stop the military actions against the regional peace and security.

We have an unalienable right to live in our homeland without an existential threat. Our children have the right to live in peace rather than hiding in shelters.

I always stand by my Nation🤍#ArstakhStrong