Սաուդյան Արաբիան փոխում է Հայաստանի հանդեպ նախկին քաղաքականությունը

781

Սաուդյան Արաբիան, ինչպես և Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Վերջին տարիներին, սակայն, պայմանավորված նաև Ռիադ-Անկարա լարված հարաբերություններով, թագավորական ընտանիքը, թվում է, փոխում է Հայաստանի հանդեպ քաղաքականությունը: Սեպտեմբերի 21-ի առիթով Սաուդյան Արաբիան շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է տնտեսագետ Մինաս Հանսքէհեանի հետ, որը վերջին չորս տարիներին դասավանդել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի համալսարաններից մեկում, իսկ վերջերս ընտանիքով հաստատվել Հայաստանում: