Նիկոլին մանդատ տվել ենք, բայց չենք ասել՝ ընտրիր խայտառակ Սահմանադրական դատարան

657

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը համարում է, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո անցել է այնքան ժամանակ, որ հնարավորություն կտար ունենալու նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք: Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և թիմին մանդատ տվել է, բայց չի ասել՝ արեք, ինչ ուզում եք, ընտրեք խայտառակ Սահմանադրական դատարանի նոր անդամներ, ասում է Բարսեղյանը: