ՀՀՇ հիմնադիր համագումարում Երևանի Մաշտոցի շրջանի պատվիրակները. 1989թ նոյեմբեր

1441
HHSH-i arajin hamagumary 1989

1989-1991 թվականներին Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն, իրավամբ համազգային շարժում էր, որն իր շարքերում ներառում էր տարբեր հայացքների տեր հասարակական-քաղաքական գործիչների, որոնց թվում՝ բազմաթիվ կոմունիստների: ՀՀՇ-ն ձևավորվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ից, որը հիմնադրվել է 1988 թվականի մայիսին:

ՀՀՇ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերին: ՀՀՇ-ն կազմված էր Վարչությունից, Տեղական խորհուրդների նախագահներից և տարածքային կառույցների խորհուրդներից:

Ներկայացնում ենք Երևանի Մաշտոցի շրջանի՝ ՀՀՇ հիմնադիր համագումարի պատվիրակների ցուցակը:

ԱՆԻ կենտրոն

Երեւան Մաշտոցի շրջան, ՀՀՇ խորհուրդ. Անդրանիկ Հովհաննիսյան, Պետրոս Գեւորգյան, Մարգարիտա Մանուկյան, Գեւորգ Բալասանյան, Գեւորգ Մելքոնյան, Լավրենտ Կաղինյան, Հունան Մկրտչյան, Պապ Ասլանյան, Ամալյա Երոյան, Սանասար Ղուկասյան, Արմեն Կիրակոսյան, Սամվել Հովհաննիսյան, Լիդա Սարգսյան, Արմեն Մովսիսյան, Գեւորգ Խաչատրյան, Արտավազդ Զաքարյան, Էդուարդ Եգորյան, Ստեփան Գրիգորյան, Յուրա Մնացականյան, Անատոլի Եղիազարյան, Ղուկաս Մեհրաբյան, Ռոմիկ Փիլոսյան, Մեսրոպ Գեւորգյան, Արթուր Ազիզբեկյան, Արբակ Խաչատրյան, Աիդա Մակարյան, Յուրիկ Մանուկյան, Գրիշա Ազիզբեկյան:

Պատվիրակներ. Վալերի Գասպարյան, Ռ. Բաղդասարյան, Աիդա Մակարյան, Ռուբեն Այվազյան, Դավիթ Ղազարյան, Սանասար Ղուկայսայն, Սամվել Հովհաննիսյան, Լիդա Սարգսյան, Արմեն Մովսիսյան, Ռաֆիկ Մարտիրոսյան, Սարգիս Բարսեղյան, Վիկտոր Ավագյան, Սամվել Գյուլզադյան, Գեւորգ Խաչատրյան, Լյովա Բարսեղյան, Օլեգ Գասպարյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արսեն Գրիգորյան, Հովհաննես Մոսոյան, Արմեն Սարգսյան, Սերգո Մելիքյան, Ժորա Հովհաննիսյան, Արմեն Կիրակոսյան, Արտավազդ Զաքարյան, Յուրիկ Մանուկյան, Էդուարդ Եգորյան, Հրաչյա Ասատրյան, Սվետլանա Հարությունյան, Սիմոն Շահազիզյան:

Լուսանկարում՝ դրվագ ՀՀՇ առաջին համագումարից

Աղբյուրը՝ Աշոտ Սարգսյան, Ղարաբաղյան շարժման պատմություն, 1988-1989, Անտարես, Երևան-2018:

Կարդալ նաև՝

Արտաշես Գեղամյանի անկոտրում պայքարը Արցախյան շարժման դեմ