ՀՀՇ տեղական խորհուրդների նախագահները 1989 թվականին

1532
HHSH-i arajin hamagumary 1989

1989-1991 թվականներին Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն, իրավամբ համազգային շարժում էր, որն իր շարքերում ներառում էր տարբեր հայացքների տեր հասարակական-քաղաքական գործիչների, որոնց թվում՝ բազմաթիվ կոմունիստների: ՀՀՇ-ն ձևավորվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ից, որը հիմնադրվել է 1988 թվականի մայիսին:

ՀՀՇ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերին: ՀՀՇ-ն կազմված էր Վարչությունից, Տեղական խորհուրդների նախագահներից և տարածքային կառույցների խորհուրդներից:

Ներքո ցանկը, որ թերի է, վերցրել ենք Աշոտ Սարգսյանի հատորից:

ԱՆԻ կենտրոն

—–

Տեղական խորհուրդների նախագահներ

Մհեր Աթոյան – Սպիտակ,

Ասատուր Ասրյան – Չարենցավան,

Ռուբեն Ավետիսյան – Արարատ,

Գարեգին Արիստակեսյան – Երեւանի Միյասնիկյանի շրջան,

Աղասի Արշակյան – «Մարդու իրավունքների պաշտպանության» միություն,

Արմեն Բաղդասարյան – Կալինինո,

Մասիս Բաղդասարյան – Սիսիան,

Սամվել Բեգլարյան – Նոյեմբերյան,

Ալեքսանդր Բուտաեւ – Արտաշատ,

Սամվել Գեւորգյան – Սեւան,

Յուրիկ Գրիգորյան – Արթիկ,

Սեյրան Գրիգորյան – «Ազգային կառույց»,

Սուրիկ Գրիգորյան – Ղափան,

Ռուբիկ Եղոյան – Հոկտեմբերյան,

Էլյա [Աղաբաբյան] – Կամո,

Սարգիս Թամազյան – Հրազդան,

Ազատ Թովմասյան – Երեւանի Սպենդարյան շրջան,

Ավետիք Իշխանյան – «Մաշտոց» միավորում,

Լարիսա [Ալավերդյան] – «Արցախ» միություն,

Դերենիկ Խաչատրյան – Վարդենիս,

Հարություն Խաչատրյան – Ամասիա,

Սմբատ Կարախանյան – Աբովյանի «Գոյատեւում» միություն,

Արմեն Կիրակոսյան – Երեւանի Մաշտոցի շրջան,

Վարուժան Կիրակոսյան – Մասիս,

Վաչագան Հարոյան – Երեւանի Խորհրդային շրջան,

Դերենիկ Հարությունյան – Մարտունի,

Դոնարա Հարությունյան – «ՀՀՇ կանանց միություն»,

Յուրա Հարությունյան – Երեւանի Լենինյան շրջան,

Վլադիմիր Հարությունյան – Գյումրի,

Ալբերտ Հովհաննիսյան – «Կոոպերատիվների միություն»,

Մանյա Հովհաննիսյան – «Վետերաններրի միություն»,

Վոլոդյա Ղազարյան – Ղուկասյան,

Ֆեդիկ Ղազարյան – Ազիզբեկով,

Սարգիս Ղամբարյան – Երեւանի 26 կոմիսարների շրջան,

Արմեն Ղանադյան – Կարմիր,

Ստեփան Ղարագեբակյան – «Սահմանադրական խմբերի միություն,

Վանիկ Մանուկյան – Կիրովական,

Մատինյան Հովհաննես – Կիրովական,

Վալտեր Մելիքյան – Ուտիք,

Արմեն Մկրտչյան – Ջերմուկ,

Կարապետ Մնացականյան – Նաիրի,

Համլետ Նահատակյան – Էջմիածին,

Գագիկ Ներսիսյան – «Փախստականների տեղափոխման եւ օգնության խումբ»,

Քաջիկ Շահբազյան – Բաղրամյան,

Լենա Շառոյան – «Հայ կանանց դաշինք»,

Վահան Շիրխանյան – Աշտարակ,

Հայկ Չախոյան – Երեւանի Օրջոնիկիձեի շրջան,

Հովիկ Պառավյան – Ստեփանավան,

Մերուժան Պողոսյան – Ապարան,

Համլետ Սարգսյան – Երեւանի Շահումյանի շրջան,

Վահան Սարգսյան – Աբովյան,

Խաչիկ Սաֆարյան – Թալին,

Սուրիկ Սիրունյան – «Հայ զինակոչիկների պաշտպանության խումբ,

Արմեն Ստեփանյան – Դիլիջան,

Վարազդատ Վարազդատյան – Գորիս,

Վահան Վարդանյան – Եղեգնաձոր,

Վիլիկ Վերմիշյան – Գուգարք,

Արտիկ Քոչարյան – Թումանյան:

Աղբյուրը՝ Աշոտ Սարգսյան, Ղարաբաղյան շարժման պատմություն, 1988-1989, Անտարես, Երևան-2018, էջ 584-585:

Լուսանկարում՝ Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան ՀՀՇ առաջին համագումարում