Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը օգոստոսի 6-ին Արմավիր քաղաքում ելույթ ունեցավ «Հայաստանի երեք հանրապետությունները՝ 1918-ից մինչև 2020» թեմայով:
Հանդիպում-քննարկումը, որ կազմակերպվել էր Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համագործակցաբար, տեղի ունեցավ Արմավիրի քաղաքային զբոսայգում:
2019-ի հուլիսից Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնում է դասախոսությունների շարք, որոնք ունեն թեմատիկ բնույթ և վերաբերում են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին, ի մասնավորի՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը՝ 1918-1920/21 թվականներին:
Արմավիրի ձեռնարկը այս շարքի 11-րդ միջոցառումն էր: Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը ելույթներ է ունեցել Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, երկու անգամ՝ Երևանում, Հրազդանում և Մարտունիում:
Այս ծրագրով վերջին՝ 12-րդ հանդիպում քննարկումը, կկայանա առաջիկա օրերին՝ Վայոց Ձորի մարզում: