«Կանայք Հայաստանի քաղաքական կյանքում 1918-1920 թթ». քննարկում Մարտունիում

1605

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը հուլիսի 29-ին, չորեքշաբթի օրը, Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքում, ելույթ ունեցավ «Կանայք Հայաստանի քաղաքական կյանքում 1918-1920 թթ» թեմայով:

Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության հարկի տակ:

Միջոցառման ժամանակ կխոսվի նաև 1918-1920 թվականներին Սևանի ավազանի բնակիչների զբաղվածության, կենցաղավարության, ավանդույթների, լճի օգտագործման մասին:

Հանդիպում-քննարկմանը ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսին և մասնակցել բանավեճին:

2019-ի հուլիսից Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնում է դասախոսությունների շարք, որոնք ունեն թեմատիկ բնույթ և վերաբերում են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին, ի մասնավորի՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը՝ 1918-1920/21 թվականներին:

Մարտունիի ձեռնարկը այս շարքի տասներերորդ միջոցառումն էր: Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը ելույթներ է ունեցել Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, երկու անգամ՝ Երևանում և Հրազդանում: