Բերդի (Շամշադին) բնակչությունը 1831-1931 թվականներին

9598

Այսօրվա Բերդ քաղաք-բնակավայրը՝ նախկին Շամշադինի շրջանի կենտրոնը, պատմության մեջ հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով: Գտնվում է Քռի վտակներից Տավուշ գետի ափին: Անունը ստացել է Տավուշ բերդի անունից։

Դեռևս վաղ անցյալում՝ Սեպուհ Ցլիկ Ամրամի ժամանակներում, Տավուշի կիրճի դժվարամատչելի լանջերում կառուցվել է Տավուշ բերդը: Բնակավայրը գտնվել է ամրոցին հարող կիրճի մատչելի մասում, որի մնացորդները պեղվում են մինչև այսօր:

1980-ական թվականներին Բերդն ունր շուրջ 12000 բանկիչ: 1991-ի անկախությունից ի վեր, արտագաղթի պատճառով, բնակչության թիվը նվացել է մինչև 8500-ի:

get

Բերդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 293 հոգի

1873 թվական – 840 հոգի

1886 թվական – 1097 հոգի

1897 թվական – 1.345 հոգի (ցարական մարդահամար)

1908 թվական – 845 հոգի

1914 թվական – 942 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 1.842 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1922 թվական – 2.582 հոգի

1926 թվական – 2.141 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2.128-ը՝ հայ, 5-ը՝ թուրք, 8-ը՝ ռուս

1931 թվական – 3.186 հոգի, որից՝ 3.184-ը՝ հայ, 2-ը՝ ռուս

Ինչպես Բերդում, այնպես էլ Բերդ/Շամշադինի շրջանի գյուղերում 1831-ի տվյալներով ոչ մի մուսուլման չի բնակվել, թեև գյուղերը սահմանակից են Ադրբեջանի Աղստաֆայի և Թովուզի շրջաններին, խորհրդային և նախախորհրդային շրջանում հայերն ու մուսուլմանները միմյանց հետ բարեկամություն և առևտուր են արել:

Պատմությունը

Մածնաբերդի և Տավուշի Բագրատունի Կյուրիկյանները

Կյուրիկյանները Բագրատունյանց արքայական տոհմի կրտսեր ճյուղն է: Նրա հիմնադիրը Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենն էր՝ Կյուրիկեն: 10-րդ դարի կեսերից նրա կառավարմանն էին հանձնվել Գուգարքի հարավային մարզերը՝ Տաշիր-Ձորագետը: 1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, իսկ 1065-ին՝ Կարսի թագավորությունը: Դրանից հետո Հայաստանում Բագրատունյաց միակ կազմավորումը Կյուրիկյան թագավորությունն էր: 1081 թ. Հաղբատի վանքում Կյուրիկե Ա-ի աջակցությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվեց որպես Հայոց կաթողիկոս, ինչպես նաև նրա ժամանակ դրամ հատվեց, որ առայժմ միակն է Բագրատունյաց շրջանից:

Tslik_Amrami_berd

11-րդ դարի վերջերին սելջուկները, որ մինչ այդ գրավել էին Հայաստանի մեծ մասը, աստիճանաբար զավթեցին նաև Տաշիր-Ձորագետը: Կյուրիկյաններին մնաց միայն կենտրոնական հատվածը՝ Լոռին Սանահին մայրաքաղաքով:

Անվերջ հարձակումների պատճառով Կյուրիկե Ա-ի որդիները՝ Դավիթն ու Աբասը 1113 թվականին ստիպված եղան հեռանալ և անցնել Տավուշ: Այստեղ նրանց հաջողվեց պահպանել իշխանությունը Տավուշ-Գարդման գավառների մի մասում՝ առաջացան երկու փոքր իշխանություններ՝ Մածնաբերդի և Տավուշի: Մածնաբերդի իշխանությունը գոյատևեց մինչև 13-րդ դարի կեսերը:

Մածնաբերդի տեր Կյուրիկե Բ-ի որդի Վասակը Գարդման գավառում հիմնեց Կյուրիկյան նոր, ոչ մեծ իշխանություն՝ Նոր բերդ կենտրոնով, որը կարճատև կյանք ունեցավ:

Պարսկական և ցարական տիրապետության շրջան

16-րդ դարում՝ թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում Իրանի կառավարիչեր Շահ Իսմայիլն ու նրա որդի Թահմասը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում (Լոռի, Աղստև, Տավուշ, Գարդման և այլն) բնակեցրին թյուրքական և մուսուլմանական ցեղերով՝ բորչալու, ղազախ և շամշադիլ։

Շամշադինի շրջանը 16-րդ դարում ներառել է այսօրվա Բերդի և Ճամբարակի, ինչպես նաև Ադրբեջանի մաս կազմող Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջանները:

1111111111

Երբ Արևելյան Հայաստանը Իրանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին, Շամշադինը մաս կազմեց Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Ղազախի գավառին՝ դառնալով 3-րդ և 4-րդ պրիստավությունները:

1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացվելուց հետո, Հայհեղկոմը կատարեց վարչատարածքային նոր բաժանում: Հայկական ԽՍՀ բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ 1921-ի օգոստոսին կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրը 6 գավառակներով: Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ: Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը։

1930 թվականի սեպտեմբերին Շամշադինը դարձավ առանձին շրջան Շամշադին, հետագայում՝ Բերդ, շրջկենտրոնով: Խորհրդային վերջին շրջանում Շամշադինն ուներ 15 գյուղական խորհուրդ.

Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ, Նավուր (Իծաքարի հետ), Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Պառավաքար, Տավուշ, Ծաղկավան, Չինարի, Չինչին, Չորաթան: