Հայ-ադրբեջանական բախում Տավուշի Մովսես գյուղում. ինչու հիմա

1209

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի միջադեպը, հնարավոր պատճառները և հետևանքները։

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել և կորուստներ կրելով՝ ետ մղվել։ Ապա ադրբեջանական կողմը սկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Պաշտպանության նախարարության տվյալներով հայկական կողմը դիրքային բարելավումներ է իրականացրել: Ադրբեջանական կողմը հաղորդել է չորս զինծառայողների կորստի մասին։