Սևան քաղաքի (Ելենովկա գյուղ) բնակչությունը 1831-1931 թվերին. ռուսները Հայաստանում

1920

Սևան քաղաքը, որի բնակչությունը այսօր 15 հազարից ավելի է, հիմնադրվել է 1842 թվականին, երբ լճի ափին հաստատվեցին ռուս մոլոկաններ:

Նոր բնակավայրի անունը Ելենովկա էր և այդ անունը մնաց մինչև 1935 թվականի հունվարի 3-ը, երբ վերանվանվեց Սևան: Գյուղը քաղաքի կարգավիճակ ստացավ 1961 թվականին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության համաձայն, Սևանի՝ այն ժամանակ Ելենովկայի բնակչությունը, ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թ – բնակիչներ չեն եղել,

1873 թ – 944 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1886 թ – 1.226 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1897 թ – 1.362 հոգի, որից 206-ը-ը՝ հայ լուսավորչական, 45-ը՝ իսլամ, 34-ը՝ պրավոսլավ [ռուսներ], 1077-ը՝ այլ [բողոքական, աղանդավոր, եզդի և այլն] (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար),

1908 թ – 1.606 հոգի,

1914 թ – 1.794 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի, ռուսներ

1914 թ – 1.678 հոգի, ըստ արխիվային տվյալների, ռուսներ

1916 թ – 1.553 հոգի,

1919 թ – 900 հոգի,

1922 թ – 832 հոգի, որից 172-ը՝ հայ, 660-ը՝ այլ, [ռուսներ]

1926 թ – 1.032 հոգի, որից 447-ը՝ հայ, 585-ը՝ ռուս (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 1.347 հոգի, որից 572-ը՝ հայ, 775-ը՝ ռուս:

Դիտեք նաև

Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին