Սարալանջ (Արթիկի շրջան) գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին

2837

Հայաստանում Սարալանջ անունով մի քանի գյուղ կա, որոնցից մեկը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Սարալանջն է՝ նախկին Բաշգյուղը կամ Բաշգեղը: Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր գրքում նշում է բնակավայրի մի քանի այլ անուններ ևս՝ Բաշքենդ, Բաշգյուղ մեծ:

Սարալանջ է վերանվանվել 1946 թվականի մայիսի 31-ին: Սահմանակից է Անուշավան, Գետափ, Փոքր Մանթաշ, Նահապետավան, Հառիճ համայնքներին: Այսօր ունի 1000-ից ավելի բնակչություն:

Գտնվում է Արագածի հյուսիս-արևմտյան լանջի ստորոտին, մոտ 2000 մետր բարձրության վրա, Արթիկ քաղաքից 5 կիլոմետր դեպի արևելք, մարզկենտրոն Գյումրիից 35, մայրաքաղաք Երևանից՝ 100 կիլոմետր հեռավորության վրա:

Գյուղը հիմնադրել են Կարինից, Կարսից, Մուշից 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո գաղթած հայերը:

Սարալանջ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 139 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 167 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 766 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 903 հոգի, բոլորը՝ հայ,

1908 թվական – 1.080 հոգի, 

1914 թվական – 1.229 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 1.200 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 1.083 հոգի,

1919 թվական – 1.457 հոգի,

1922 թվական – 973 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1.182 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1.233 հոգի, որից 1232-ը՝ հայ, 1-ը՝ եզդի:

https://www.aniarc.am/2020/04/08/artik-1831-all-villages-korkotian/