Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին

1453

Ի՞նչ է մեզ համար Սևանը. քաղցրահամ ջրի պաշա՞ր, որ մենք աղտոտում ենք ամեն օր: Ձկան պաշա՞ր, որ կիսաքաղց Հայաստանին կերակրեց Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: Հանգստի գոտի՞, որ գրեթե ամենքս մեր հետևից թողնում ենք աղբ: Էլեկտրաէներգիա ստանալու միջո՞ց: Արարատյան բարեբեր դաշտի ծարավը հագեցնո՞ղ: Հավանաբար այս բոլորը միասին, բայց խղճով ու հոգով:

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արմեն Մկրյանը երեք օր անց են կացրել Սևանի ավազանում: