Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նրա խմբակցությունն այսօր բոյկոտեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ, գաղտնի քվեարկությունը։ Մինչ այդ Լուսավոր Հայաստանի պատգամավորները և անձամբ Էդմոն Մարուքյանը ելույթներ ունեցան և քննադատեցին իշխանություններին՝ քաղաքական նպատակահարմարությամբ քրեական գործեր հարուցելու համար։
Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին։