Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետությունը» կոթողի չորրորդ հրատարակությունը փնտրում է հովանավորի

3743

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստել Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային հատորը:

Վրացյանը ՀՀ չորրորդ վարչապետն էր և ՀՅԴ Բյուրոյի և կուսակցության երկար տասնամյակների ազդեցիկ և առանցքային գործիչներից:

Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը ունեցել է մի քանի հրատարակություն: Որպես հիմք ԱՆԻ կենտրոնը ընդունել է 1928 թվականի հրատարակությունը:

ԱՆԻ կենտրոնի այս հրատարակությունը լինելու է արևելահայերեն և աբեղյանական ուղղագրությամբ:

Եթե կան անհատ բարերարներ կամ կազմակերպություններ, ովքեր ցանկություն ունեն օգտակար լինել ԱՆԻ կենտրոնին այս կոթողային հատորը վերահրատարակելու գործում, կարող են գրել մեզ հետևյալ հասցեով՝ aniarcf@gmail.com:

Հիմնադրման և գործունեություն ծավալելու օրվանից՝ 2015-ից ի վեր, ԱՆԻ կենտրոնը հրատարակել կամ վերահրատարակել է հետևյալ 16 անուն գրքերը.

Artashes Vruyr, In Ani, 2020 թվական

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի», 2019 թվական

Արտաշես Վրույր, «Անիում», 2019 թվական

Հովհաննես Քաջազնուն, «Երկեր», 2018 թվական

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թվական

Վարդան Հարությունյան«Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թվական

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թվական

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւն», 2017 թվական

Հովհաննես Քաջազնունի, «Ազգ և Հայրենիք», 2016 թվական

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 2016 թվական

Սիմոն Վրացյան, «Խարխափումներ», 2016 թվական

Արշակ Ջամալյան, «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», 2016 թվական

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», 2016 թվական

Վահան Նավասարդյան, «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», 2016 թվական

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի», 2016 թվական

Եղիշէ Քաջունի, «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը», 2015 թվական

2020-ի ընթացքում լույս կտեսնի Արա Սանջյանի Արցախյան օրագրությունը և հոդվածները, որը կրում է «Ղարաբաղեան Շարժումը՝ Վերակառուցումէն մինչեւ Անկախութիւն. Սփիւռքահայ ուսանողի գրառումներ (1988-1991)»:

Եթե Վրացյանի հատորը՝ նոր, չորրորդ հրատարակությունը գտնի հովանավորի, ապա դրանով ևս երեք ամսով կերկարի ԱՆԻ կենտրոնի կյանքը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն