Դրութիւնը Նախիջեւանում. 1921-ի Յունուար

1284

Նախիջևանից տեղս ժամանած ընկ. Մ. Տ. Նադչալիևի խօսքերի համաձայն՝ Հայաստանում տեղի ունեցած յեղաշրջման լուրը մեծ ուրախութիւն առաջ բերաւ Նախիջևանի շրջանի բնակչության մէջ: Նոյն ուրախութիւն և ընդհանուր ոգևորութիւն առաջ բերաւ Խորհրդային Ադրբեջանի հանդիսաւոր այն յայտարարութիւնը, որով նա հարաժարւում էր այդ հողամասից՝ ի նպաստ Հայաստանի: Երբ տաճկական  զորքերը դաշնակների կառավարության հետ կնքւած հաշտութեան դաշնագրի համաձայն՝ Վեյսալ բէյի գլխավորությամբ մտան Նախիջևանի շրջանը, ընդունւեցին խանդավառութեամբ, որովհետև Վեյսալ բէյն համաձայնւեց Խորհ. Հայաստանի կառավարութեան տեսակէտին՝ թողեց Նախիջևանը:

Այսպիսի բարձր տրամադրութիւնը բացատրւում է շնորհիւ այն հանագմանքի, որ մինչ Հայաստանի յեղաշրջումը՝ արդէն գոյութիւն ունէր Խորհրդային իշխանութիւնը Նախիջևանի շրջանում, և այս վերջին 4 ամիսների ընթացքում այդ իշխանութիւնն այնքան ամրացաւ, այնքան խոր արմատներ ձգեց աշխատաւոր մասանների մէջ, որ վերջիններս հաստատապէս եկան այն գիտակցութեան, որ ոչ մի իշխանութիւն, բացի խորհրդային իշխանութիւնից, չի կարող բաւարարել երկրի աշխատաւոր մասսաներին:

Նախիջևանի Խորհրդային իշխանութիւնը ամուր և սերտ կապերով պիտի կապւի Հայաստանի Խորհր. իշխանութեան հետ: Թէ Նախիջևանի ազգաբնակչութիւնը և թէ նրա իշխանութիւնը զգում և գիտակցում են շահերի այն միօրինակութիւնն և ընդհանրութիւնը, որ ունեն հայ և մուսուլման աշխատաւոր մասանները:

ԱՂՔԱՏ ԳԻՒՂԱՑԻ, թիւ 2, Կիրակի, 9 Յունւարի, 1921թ., Հայաստանի Կոմունիստական (Բոլշեւիկների) Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի Օրգան