Արցախի նախագահական ընտրություններում քվեների ավելի քան 26 տոկոսով երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը բոյկոտում է ապրիլի 14-ին նշանակված քվեարկությունը: Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը, ով առաջին փուլում ստացել էր քվեների 49,3 տոկոսը, դառնում է Արցախի չորրորդ նախագահը:
Ապրիլի 14-ին քվեարկություն կկայանա, և անկախ մասնակցությունից, դրանք կլինեն օրինական՝ համաձայն Արցախի նոր Սահմանադրության:
Արայիկ Հարությունյանից առաջ Արցախի նախագահներ են եղել.
Ռոբերտ Քոչարյան՝ 1994-1997 թթ.
Արկադի Ղուկասյան՝ 1997-2007 թթ.
Բակո Սահակյան՝ 2007-2020 թթ.
Իմ վերջին հարցազրույցը Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ տեղի է ունեցել 2019-ի դեկտեմբերին
Արցախի ընտրություն, Փաշինյան, Բերձորի միջադեպ, Մարտի 1․ զրույց Արայիկ Հարությունյանի հետ