Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն

486

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հեղինակից՝ Հրանուշ Խառատյանից, ստացել Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն. գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20րդ դարի միջնադարում 700-էջանոց հատորը, որը հրատարակել է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտը 2018-ին:

Գրքում քննարկվում է 20-րդ դարասկզբին նախաձեռնված թուրքական ինքնության կառուցման և դրանում թուրքական հասարակությունում հայերի նկատմամբ ատելության գործոնին հատկացված դերի հարցը:

Խնդիրը դիտարկվում է Մուսաֆա Քեմալի կողմից թուրքական «Ազգային ուխտի» ձևաորումներից սկսված, թուրք-հայկական պատերազմը նախապատրաստող և պատերազմի ընթացքի քարոզչության, ապա՝ քեմալիզմի շրջանի ինչպես պետական իրավական որոշումների, այնպես էլ կոնկրետ գործողությունների վերլուծությամբ:

Աշխատության մեջ հարցը քննարկված է Ցեղասպանությունից հետո Թուրքիայի տարածքում, հատկապես Արևմտեան Հայաստանում և Կիլիկիայում մնացած հայության կյանքի պայմանների և ապրումների միջոցով: Որպես նոր նյութ օգտագործված են գլխավորապես մինչև 20-րդ դարի 80-ականները հիշյալ տարածքներում ապրած մարդկանց՝ իրենց ընտանիքների մասին բանավոր պատմությունները: