«Կատալոնիան և ինքնորոշման իրավունքը 21-րդ դարում». հանդիպում Ադրիանա Իսերնի հետ

681

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կհյուրընկալի Կատալոնիայի ազգային ժողով ՀԿ խորհրդի անդամ Արիադնա Իսերնին՝ «Կատալոնիան և ինքնորոշման իրավունքը 21-րդ դարում» զրույց-քննարկմանը, որը կվարի ավագ լրագրող և քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը։

Երեքշաբթի, մարտի 3-ին, ժ․ 19։00

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Զրույցը կանցկացվի անգլերեն լեզվով։

Արիադնա Իսերնը անկախության համակիր ակտիվիստներից է և քաղաքետ՝ մասնագիտացած հատկապես արաբական աշխարհի քաղաքագիտության ոլորտում։ Ներկայումս նա համակարգում է ԵՄ կողմից ֆինանսավորվող միջազգային կամավորական ծրագրերը։