Արցախում դավադիր ուժեր չկան. զրույց ՀՅԴ Արցախի ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանի հետ

777

Դաշնակցությունը Արցախում 1991-ից ներկայացված է եղել խորհրդարանում, իսկ 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջին անգամ առաջադրել է նախագահի թեկնածու՝ ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ և պատգամավոր Դավիթ Իշխանյանին: Մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Ստեփանակերտում զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանի հետ, որը ժամանակին զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը։ Առաջիկա ընտրություններում նա ՀՅԴ կուսակցական ցուցակի երկրորդ համարն է: