Հրայր Թովմասյանը օկուպացրել է Սահմանադրական դատարանը. Վարդան Հարությունյան

938

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ապրիլի 5-ին մասնակցելու է հանրաքվեին և այո է ասելու, քանի որ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրական նոր դատարան, նոր նախագահ և նոր դատավորներ։ Նա կարծում է, որ Հրայր Թովմասյանը օկուպացրել է ՍԴ-ն։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ՍԴ, որը կաշկանդված չի լինի իր անցյալով։ Իրավապաշտպանը վստահ է, որ հանրաքվեն չի կեղծվի, քանի որ Հայաստանը հաղթահարել է պատմության այդ փուլը, ետդարձ չի կարող լինել։