Հակահեղափոխության փորձեր արվել են մի քանի անգամ. զրույց Արմեն Գրիգորյանի հետ

968

Հայաստանում հակահեղափոխության փորձեր արվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ընդ որում՝ մի քանի անգամ. ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ նախկին իշխանություններն այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ-ն օգտագործում են հակահեղափոխության նպատակով։ Գրիգորյանի համոզմամբ՝ փորձեր կարվեն նաև օգտագործելու Արցախում կայանալիք ընտրությունները: