Հայ Բարեգործական Ընդհանուր Միության՝ AGBU Young Professionals Luxembourg Chapter-ի կազմակերպությամբ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը 2020 թվականի փետրվարի 2-ին, երեկոյան ժամը 17-ին, Լյուքսեմբուրգում հրապարակային դասախոսությամբ հանդես կգա տեղի հայ համայնքի համար:
Հանդիպման հասցեն՝
Hotel Parc Belle-Vue
5 Avenue Marie-Thérèse, 2132 Luxembourg
Թաթուլ Հակոբյանը իր ելույթում անդրադառնալու է Արցախում 2020 թ․-ի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին և այդ կապակցությամբ հայ հանրության մոտ առկա տրամադրություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններին:
Ելույթից հետո Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, իսկ վերջում կներկայացնի իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի կողմից հրատարակած նոր հատորները:
Գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն ԱՆԻ կենտրոնի հետագա գործունեությանը:
Հակոբյանը կներկայացնի հետևյալ գրքերը.
Tatul Hakobyan, ARMENIANS and TURKS, 2019 edition
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ հրատարակություն
Artashes Vruyr, IN ANI, 2020 edition
Eghishe Kajuni, General Andranik, 2020 edition
Քաջազնունի, Վրացյան, Դարբինեան, Նավասարդյան, Ջամալյան, ՀՅԴ–ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2019թ հրատարակություն
Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018թ հրատարակություն
Ալեքսանդր Խատիսյան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, 2018թ հրատարակություն
Վարդան Հարությունյան, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 2018թ հրատարակություն
Ստեփան Սապահ–Գիւլեան, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, 2017թ հրատարակություն
Ռուբէն Տէր Մինասեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ, 2017թ հրատարակություն
Tatul Hakobyan, Karabağ güncesi; Yeşil ve Siyah, in Turkish, 2013
Թաթուլ Յակոբեան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ. ՀԱՅԵԱՑՔ ԱՐԱՐԱՏԷՆ, 2012թ. հրատարակութիւն
Թաթուլ Հակոբյան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, 2011թ, երրորդ հրատարակություն
Թաթուլ Հակոբյան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ, ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ, 2010թ հրատարակություն
Tatul Hakobyan, KARABAKH DIARY; BLACK and GREEN, 2010 edition
Թաթուլ Յակոբեան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ, 2010թ հրատարակութիւն