Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ․ 1993-ի հուլիսի վերջ

1536

Արցախյան պատերազմի ընթացքում, հատկապես այն փուլերում, երբ Ադրբեջանը ռազմական պարտություններ էր կրում, Բաքուն ցանկություն էր հայտնում ուղղակի բանակցությունների մեջ մտնել Արցախի իշխանությունների հետ։ Դրանցից մեկը տեղի ունեցավ 1993-ի հուլիսի վերջերին՝ Մարտակերտի ուղղությամբ, երբ հայկական ուժերը մտան Աղդամ։

Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում էին ՊՊԿ պաշտպանության հարցերը համակարգող Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։