Հայաստանի գործող և բոլոր նախկին իշխանությունների միջև երկխոսության խիստ կարիք կա

803

Թբիլիսիի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը, որը կարճ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, կարծում է, որ Հայաստանի գործող և բոլոր նախկին իշխանությունների միջև երկխոսության խիստ կարիք կա։ Միևնույն ժամանակ, Խառատյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դիտարկում է իրավական հարթության մեջ և նախադեպը չունեցող հետխորհրդային տարածքում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Խառատյանը անդրադառնում է գործող իշխանությունների արված և չարված գործերին։ Մասնավորապես, նա նշում է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով Հայաստանը շատ է դանդաղում։