Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» հատորը հայերեն և անգլերեն լեզուներով:
Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, խմբագիրն են Լուսինե Խառատյանը և Արսեն Հակոբյանը:
Հիմնվելով դաշտային հետազոտության և արխիվային նյութի վրա՝ գիրքն անդրադառնում է Խորհրդային Հայաստանում հայերի և ադրբեջանցիների համակեցության որոշ դրվագների և այդ համակեցության նյութական ու ոչ նյութական մշակույթի հետքերին ու հիշողություններին:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խորհրդային հուշարձաններին, ժողովրդական սրբավայր-ուխտատեղիներին և Խորհրդային Հայաստանի ադրբեջանական թատրոնին:
Հատորի ֆինանսական աջակցությունը եկել է Եվրոպական Միությունից:
Գրքի շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 19-ին՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի Երևանի գրասենյակում: