Արցախի իշխանությունները ևս պետք է մերժվեն․ Վահան Բադասյան

732

2020-ի գարնանը Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, ի շարս այլ թեկնածուների, հայտարարել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահան Բադասյանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը նրա հետ հանդիպել է Ստեփանակերտում։ Ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն Հայաստանի իշխանությունները Արցախի ընտրությունների հարցում, ով է ընդդիմություն և ով՝ իշխանություն։ Զրույցի ընթացքում Բադասյանն ընդգծում է, որ ինչպես Հայաստանում 2018-ի ապրիլին, այնպես էլ Արցախում 2020-ի ապրիլին գործող իշխանությունները պետք է մերժվեն։