Արցախում, հավանաբար, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

651

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» քամիները հասել են Արցախ: Այնտեղ թեև իշխանափոխություն տեղի չունեցավ, սակայն փոխվել են խաղի կանոնները, և քաղաքական համակարգն բաց է, քան երբևէ: 2020թ. գարնանը տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ Արցախում նոր կուսակցությունների ստեղծման բում է: Նախագահի հիմնական թեկնածուները տրամադրված են թեժ մրցապայքարի: Քաղաքական շատ դերակատարներ փորձում են ցույց տալ, որ այս կամ այն կերպ ստացել են պաշտոնական Երևանի աջակցությունը:

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը սպասվող ընտրությունների մասին զրուցել է Թաթուլ Հակոբյանի հետ, որն անցած շաբաթ Արցախում էր և մոտիկից ծանոթացել է նախընտրական տրամադրություններին և հարցազրույցներ վարել թեկնածուների հետ: