Երզնկայի Սուրբ Սարգիս եկեղեցին

712

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնւում էր «Եկեղեցւոյ» հրապարակի հիւսիսային կողմում: Եկեղեցու շէնքը կառուցուել էր 1839 թ., չափերով ոչ մեծ էր, ունէր նեղ ու անձուկ շրջափակ, մէջը մի քանի թթի ծառեր և փոքր ջրաւազան: Եկեղեցուն անմիջապէս հարում էր Արամեան թաղային վարժարանի շէնքը:

Եկեղեցին հռչակաւոր էր իր թւով 24 սուրբերի մասունքներով, «Գոլոշ» նկարակերտ և գեղեցկագիր հրաշագործ Աւետարանով և «Տրդատայ դրօշակի» բեկորներով: Տարին երկու անգամ՝ Ս. Սարգսի պահքի շաբաթ և Մեծ պահքի առաջին շաբաթուայ Չորեքշաբթի օրը, «Գոլոշ» Աւետարանը դուրս էր հանւում պահոցից և կարդացւում: Բարեպաշտ հաւատացեալները, յատկապէս՝ հիւանդներն և ուխտաւորները, բժշկութիւն էին հայցում Աւետարանից: Ուխտի ու երկրպագութեան էին գալիս Աւետարանին նոյնիսկ թրքուհիները:

Ս. Սարգիսը՝ իր թաղի մօտ 450 տուն հայ բնակչութեամբ, Երզնկայի այլ եկեղեցիների համեմատ աղքատ էր՝ զուրկ հասութաբեր կալուածքներից: Եկեղեցու հասոյթները հիմնականում գոյանում էին թաղի բարեպաշտ ժողովրդի նուէրներից:

Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ Ս. Սարգիս եկեղեցու երէցներն էին Վարդան Աւագ քահանայ Թադէոսեանը և Մեսրոպ քահանայ Թորոսեանը:

Ռոբերտ Թաթոյեան

ամբողջական յօդուածը՝ https://www.houshamadyan.org