ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Յակոբեանը Նոյեմբերի 15-ին, Ուրբաթ, Փարիզի մէջ հանդէս պիտի գայ հանրային բանախօսութեամբ որուն վերնագիրն է «Ի՛նչ է փոխուել և ի՛նչ չի փոխուել Հայաստանում թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ»:
Վայրը՝ Centre Culturel Alex Manoogian, 118 Rue de Courcelles, 75017 Paris
Սկիզբը՝ 20:00
Հանդիպումը պիտի վարէ ՆՈՐ ՅԱՌԱՋ թերթի տնօրէն Ժիրայր ՉՈԼԱՔԵԱՆը
Ներկաները հնարաւորութիւն ունին ձեռք բերել Թաթուլ Յակոբեանի հեղինակած և հրատարակած հետեւեալ գրքերը.
Հայերը և Թուրքերը. հայեացք Արարատէն (արեւելահայերէն, արեւմտահայերէն, անգլերեն), հեղինակ՝ Թաթուլ Յակոբեան,
Արցախեան օրագիր. Կանաչ ու սեւ (արեւելահայերէն, արեւմտահայերէն, անգլերեն, թրքերէն), հեղինակ՝ Թաթուլ Յակոբեան,
Ալեքսանդր Խատիսեան, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը,
Արտաշես Վրույր, Անիում,
Յովհաննէս Քաջազնունի, Երկեր,
Ստեփան Սապահ-Գիւելան, Պատասխանատուները,
Ռուբէն Տէր Մինասեան, Հայաստանի Հանրապետութիւնը,
Սիմոն Վրացեան, Խարխափումներ,
Վարդան Հարությունյան, Քաղբանտարկյալի պատմություն: