Վաշինգտոնում Մասիս Մայիլյանը հանդիպել է վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ

827

Հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ, հաղորդում է Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի է ունեցել «Chatham House» ձևաչափով և կազմակերպվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։

Արցախի արտգործնախարարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Մայիլյանը ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.Res. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:

Քվեարկության ավարտից հետո նա երախտագիտություն է հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին՝ նկարում, և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ասել է Արցախի արտգործնախարարը: